12.04.2019|
01:17
«Իրատես» թերթի գլխավոր խմբագրին քաղաքացի Արմեն Խաչատրյանը դատի է տվել մի հոդվածի համար, որը տպագրվել է դեռ անցած տարվա հուլիսին։ Այս շաբաթ տեղի ունեցավ դատական առաջին նիստը, որի ժամանակ հայցվորը նշեց, թե հոդվածում առկա ինչ արտահայտություններն է նա իր հանդեպ զրպարտանք ու վիրավորանք համարում։